Երկու պլակատ` 1960-ականներից

Երկու պլակատ` 1960-ականներից: Այն ժամանակ այսպիսի պաստառներ էին փակցվում հիմնարկներում և փողոցներում: Նկարիչը Սերգեյ Արուտչյանն է, տեքստը գրել է Վիկտոր Վարդանյանը:$(KGrHqF,!osFCrtd-(wtBQ3LyqCU2Q~~60_57

$(KGrHqF,!iUFDG00C-nPBQ3LdUv3PQ~~60_57

Մեր բանակը

«…Հայոց աշխարհի ձորերից ու դաշտերից խումբ-խումբ, մենակ, երբեմն և ստվար զանգվածներով գալիս էին գյուղացիներ՝ զինված ամեն ինչով… Գալիս էին անվերջ, սպառնալիորեն անվերջ, համալրում և զորացնում էին կռվող զորամասերը: Այդպես անցան օրեր, տարիներ, անցան դարեր»:opolchenie

Բելլա Իսահակյանը

Դերասանուհի Բելլա Իսահակյանը` Ավետիք Իսահակյանի հարսը: Առավելապես հայտնի էր «Զանգեզուր» ֆիլմում իր մարմնավորած Անուշի կերպարով: Սակայն քչերին է հայտնի, որ նա նաև 1937 թվականին Խորհրդային Հայաստանում բացված առաջին օծանելիքի խանութի առաջին վաճառողուհին է եղել, թեև աշխատել է ընդամենը մի քանի օր:NPG x135164; Bella Isahakyan by Ida Kar

bela isaakyan-1940

Որդու շիրմի մոտ

Շատ ծանր լուսանկար է: Երկար ժամանակ չէի համարձակվում հրապարակել: Բայց սա էլ Սևակի կյանքի մի մասնիկն է` թեկուզ հետմահու: Լուսանկարում` Սևակի հայրը, մայրը և քույրը` բանաստեղծի թարմ շիրմի մոտ, մահից հաշված օրեր անց:nk-Sevak