Արարատը 1912-ին

1912 թվականին շվեյցարացի կենսաբան Կոնրադ Քելլերը գիտական արշավախմբի հետ եկել է Հայաստան` նպատակ ունենալով ուսումնասիրել հատկապես Արարատ լեռան կենսաբազմազանությունը: Այդ ուղևորությունից պահպանվել են 4 հրաշալի լուսանկարներ, որոնցից մեկը` Արաքսի ափին:

0_174c39_7f399650_XXXL

0_174c38_2769c11d_XXXL

0_174c37_67d70c4c_XXXL

0_174c3c_1dc0d21d_XXXL

Ցարն ու Արարատը

1837 թվականին ռուսական կայսր Նիկոլայ Առաջինը ուխտագնացության եկավ Երևան` հատուկ տեսնելու բիբլիական Արարատը: Երեք օր մնալով Հայաստանում, նա այդպես էլ չկարողացավ տեսնել լեռը: Սուրբ լեռը թաքնվել էր մշուշի մեջ: Կայսեր վերադարձի ժամանակ գնացքի ուղեկցորդը հանկարծակի բղավեց. «Ձերդ Գերազանցություն, նայե՛ք, Արարատը բացել է իր դեմքը»: Կայսրը պատասխանեց. «Արարատը 3 օր չուզեց ցույց տալ իր դեմքը, հիմա ես չեմ ուզում տեսնել նրան» : Կայսրը հեռացավ` այդպես էլ ետ չնայելով:1549255_631534456881890_1835139376_n